կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միքայել Արզումանյանի կալանքը երկարացվել է ևս 3 ամսով

Միքայել Արզումանյանի կալանքը երկարացվել է ևս 3 ամսով

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկրացրին ևս 3 ամսով: Այս մասին հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Բարձրաստիճան նախկին սպան մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանազանցության և անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Արզումանյանը 6 ամիս է՝ անազատության մեջ է։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին ՔԿ-ն հայտնել էր Արզումանյանի ձերբակալության մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, ՛՛որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել՛՛։

  • Կիսվել: