կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երբ, ինչպես և ում շնորհիվ խախտվեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը՝ թվեր, փաստեր, մանրամասներ

Երբ, ինչպես և ում շնորհիվ խախտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը՝ թվեր, փաստեր, մանրամասներ

Հանրության շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախկինում խախտված ռազմական բալանսի մասին, ինչն էլ, ըստ էության, հանգեցրեց 44-օրյա պատերազմում մեր պարտությանը։ Այս համատեքստում քննարկումներ են ծավալվում նաև ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված բազմամիլիարդանոց զենքի գործարքների մասին ու նաև միաժամանակ ՀՀ-ին տրամադրվող զենք-զինամթերքի քանակի խիստ սահմանափակումների մասին, ինչի մասին վերջերս ԱԺ-ում խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այժմ ավելի դետալային անդրադառնանք այս հայտարարությանը՝ փորձելով հասկանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսի խախտմանը՝ հստակ փաստական տվյալներով։

Ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2007-2008 թթ. Ադրբեջանի պաշտպանական ընդհանուր ներմուծման մեջ ռուսական սպառազինության մասնաբաժինը կազմել է մոտ 22%։ Մնացած տոկոսն էլ հիմնականում բաժին է ընկել Իսրայելին, Թուրքիային, Բելառուսին եւ Ուկրաինային։ Նույն ինստիտուտի արդեն 2017 թվականի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառվել էր աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը 69 տոկոս, Իսրայելը 22 տոկոս, Բելառուսը 3,6 տոկոս։

ՌԴ-ից ձեռքբերվող հսկայական զինտեխնիկայի մասին 2017 թվականի սկզբին Դավոսում հայտարարել էր հենց Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով։

Ալիևն ասել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրվել են մոտ 5 մլրդ դոլարի գործարքներ, որոնց մեծ մասն արդեն իրագործված է։ Դրա մասին Ալիևը խոսել էր նաև 2018 թվականի սեպտեմբերի 1-ի՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ համատեղ ասուլիսում՝ նշելով, որ մինչև հիմա ՌԴ-ից Ադրբեջան զենքի մատակարարման պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար ու այդ թիվը դեռևս շարունակում է աճել։

Այսինքն, Ադրբեջանը 10-12 տարում զենքի համար ծախսել է մոտ 12-15 մլրդ դոլար։ Դրանից հետո այդ թվերը միայն աճել են։ Ադրբեջանը մոտ 15 տարում սպառազինության վրա ծախսել է մոտ 17-18 մլրդ դոլար, ինչ անհամեմատ ավել է Հայաստանի կողմից արված սպառազինության ծախսերից։

Ստացվում է, որ Ադրբեջանը 2007 թվականից սկսել է նորագույն զենքի գնման գործընթացը, իսկ ՀՀ-ն հապաղել է ու այդ գործընթացը սկսել միայն 2014 թվականից՝ այն էլ ոչ այն տեմպերով, ինչով Ադրբեջանն է գնել։

Այժմ ներկայացնենք այդ տարիներին Ադրբեջանի նորագույն զենքերի գնումները կոնկրետ երկրներից։ Ադրբեջանը ՌԴ-ից գնել է.  

2005-2010 թթ.-ի ընթացքում՝

1 հատ Ми-172 ուղղաթիռ,

3 հատ Ми-171В ուղղաթիռ,

3 հատ Ми-17-1В ուղղաթիռ,

62 հատ Т-72Б տանկ,

4 հատ զրահապատ БРЭМ-1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա),

6 հատ "Мста-Б" 152 մմ քարշակային հաուբից,

1 հատ Бе-200ЧС ինքաթիռ-ամֆիբիա,

2 հատ Ка-32А ուղղաթիռ,

70 նոր արտադրության БТР-80А զրահափոխադրիչ,

100 հատ հակատանկային "Корнет-Э" համակարգ։

2010-2011 թթ.ին կնքված պայմանագրերով մինչև 2018 թ.-ը ստացել են նաև՝

2 դիվիզիոն 200 հրթիռով С 300 ПМУ 2  զենիթահրթիռային համալիր,

100 հատ  Т-90С տանկ,

118 հատ БМП-3 ՀՄՄ,

230 հատ БТР-82А;

166 հատ հրթիռային համակարգ, այդ թվում՝ 18 հատ ինքնագնաց "Мста-С" 152 մմ. հաուբիցներ (սրանք լավագույնն են ռուսական մոդելներից, որից ՀՀ-ը չունի)

18 հատ 2С31 "Вена" ինքնագնաց (ինքնագնաց հաուբից-ականանետեր)

18 հատ 300 մմ-անոց  "Смерч" համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

24 հատ ТОС-1А "Солнцепек" մարտական մեքենա,

22 հատ "Хризантема-С" ինքնագնաց հակատանկային հրթիռային համակարգ,

"Мста-Б" 152 մմ. քարշակող հաուբիցներ (հստակ թիվ առկա չէ),

"Сани" 120մմ. տեղափոխվող ականանետներ,

Ռազմական նշանակության տարբեր տրանսպորտային միջոցներ,

Ինժեներական սարքավորումներ,

БРЭМ-1М և БРЭМ-Л մակնիշի զրահավերականգնողական մեքենաներ,

ИМР-3М մակնիշի ինժեներական մեքենաներ,

Մեծաքանակ այլ զինամթերք։

Բացի այդ, 2010 թվականի նոյեմբերին ռուսական և ադրբեջանական կողմերը պայմանավորվել են Ադրբեջանում զենքի լիցենզավորված արտադրության մասին, մասնավորապես՝ 2011-2021 թվականներին մինչև 120,000 միավոր AK-74M 5,45 մմ տրամաչափի խցիկավոր ինքնաձիգ հավաքելու մասին։

2011 թվականին պայմանագիր է կնքվել ադրբեջանական БМП-1 և БМП-2 մարտական մեքենաների արդիականացման մասին՝ դրանք զինելով "Бережок" նոր մարտական վաշտով և "Корнет-Э" հակատանկային հրթիռային համակարգով։

2000 թվականից մինչև 2021 թվականը «КАМАЗ» ընկերությունը Ադրբեջանին է մատակարարել ավելի քան 5000 ավտոմեքենա։

Իսրայել

WikiLeaks-ի տվյալներով՝ 2008 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը պայմանագիր են ստորագրել, որով Soltam-ը պայմանագիր է ստացել ադրբեջանական բանակի ականանետեր և զինամթերք մատակարարելու, Tadiran Communications- ը՝ կապի սարքեր մատակարարելու, իսկ Israel Military Industries-ը՝ հրթիռների և ուղղորդման համակարգերի լայն տեսականի մատակարարելու համար՝ սկիզբ դնելով իսրայելա-ադրբեջանական ռազմական լայն համագործակցության մեկնարկին։

2009 թվականին իսրայելական Elbit Systems պաշտպանական ընկերությունը ներկայացուցչություն բացեց Ադրբեջանում և սկսվեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) արտադրությունը։ 2012 թվականին էլ Ադրբեջանը Իսրայելից գնեց անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ընդհանուր 1,6 միլիարդ դոլար արժողությամբ։

Բացի այդ՝ Ադրբեջանը Իսրայելից ստացել է.

«Sky Striker» մարտավարական պարեկող զինամթերք՝ վերջին սերնդի,

«Барак-8» / 9 մոդելի 75 հրթիռ,

Spyder զենիթահրթիռային համակարգ,

Orbiter 2M հետախուզական եւ մարտական ԱԹՍ,

Orbiter 3 հետախուզական եւ մարտական ԱԹՍ (քանի որ այս ԱԹՍ-ները արտադրվում են Արդբեջանում, թվերը անհայտ են, կարող են կազմել մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար միավոր)

IAI Heron հետախուզական ԱԹՍ` մի քանի հարյուր միավոր։

IAI Searcher 2 հետախուզական ԱԹՍ՝ մի քանի տասնյակ միավոր։ 

Aerostar հետախուզական ԱԹՍ՝ մի քանի տասնյակ միավոր։

Elbit Hermes 450 հետախուզական ԱԹՍ՝ մի քանի տասնյակ միավոր։

Elbit Hermes 900 հետախուզական եւ կառավարման ԱԹՍ՝ մի քանի միավոր։

Skystriker հարվածային ԱԹՍ՝ մի քանի հարյուր միավոր։

IAI Harop հարվածային ԱԹՍ՝ մի քանի հարյուր միավոր։

LORA բալիստիկ հրթիռներ՝ անհայտ քանակի։

120 մմ-ոց ականանետեր Spear՝ 1-2 դիվիզիոն

155 մմ-ոց հաուբից SOLTAM ATMOS 200՝ 1-2 դիվիզիոն

350 Spike-LR and 250 Spike-NLOS missiles, որոնք տեղադրվել են  ռուսական

Ми-17-1В ուղղաթիռների վրա՝ մեծ վնաս հասցնելով հայկական զինուժին։

Ընդհանուր իսրայելական զենք զինամթերքի ձեռքբերումների մակարդակը տարբեր գնահատականներով հասնում է մոտ 8-10 մլրդ դոլարի։ Դրանց մեծ մասը գաղտնի է պահվում՝ այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ արված լրացուցիչ մատակարարումները։

Ուկրաինան մատակարարել է 32 միավոր Смерч, ինչպես նաև ինքնաթիռներ եւ հսկայական քանակի այլ սպառազինություն։

Բելառուսը մատակարարել է

10 միավոր ПОЛОНЕЗ,

10 միավոր ԱԿ

300 միավոր հրթիռ,

ՀՕՊ միջոցներ,

РЭП միջոցներ մեծ քանակի,

Ինչպես նաև իրականացրել Ադրբեջանի ՀՕՊ-ի հին համակարգերի վերանորոգում:

Թուրքիան մատակարարել է՝

Т-300 «Qasırqa»,

Bayraktar TB 2 ԱԹՍ-ներ մեծ քանակությամբ,

Ինչպես նաև հսկայական քանակության միջոցներ, այդ թվում նաև խորհրդային ու ռուսական արտադրության։

Հիմա տեսնենք, թե Հայաստանի հետ համեմատությամբ ինչ զենքերի բալանասավորում է եղել 2018 թվականի դրությամբ։

Ինչպես նշեցինք, Հայաստանը նորագույն զենքերի գնման գործընթացը սկսել է ուշացած՝ միայն 2014-2015 թթ.-ից՝ այն էլ թույլ տեմպերով։ Տեմպերը շեշտակի աճել են 2018 թ.-ից սկսած, սակայն 2020 թ.-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը թույլ չտվեց ՀՀ-ին հասնել որոշակի ռազմական բալանսի։

ՀՀ կողմից ձեռքբերված նորագույն զենքերի ցանկը 2015-2018 և  2018-2022 թթ.-ի համար             

Թեթև հրաձգային զենք/միավոր 200               10000

Բարձրակարգ դիպուկահա հրացան/միավոր 50 50

Հակատանկային հրթիռ/միավոր 50 270

Դյուրակիր հակաօդային հրթիռային համակարգ/միավոր 100 351

Սմերչ համազարկային համակարգ/միավոր              6 0

Որակյալ կապի համակարգ/կոմպլեկտ 10000 25000

ժամանակակից ՌԵՓ համակարգ 4 մի քանի տասնյակ միավոր

120 մմ-ից բարձր հրետանային զինամթերք/հատ* 60000 180000

Բացի այդ, ՀՀ-ն 2018-2020 թվականներին ձեռք է բերել նորագույն զենքերի այլ տեսակներ, որոնք նախկինում երբեք չեն եղել ՀՀ սպառազինության մեջ։

2000 միավոր 40 կմ-անոց հրթիռներ 122 մմ-անոց գռադի համար

60 միավոր ավիացիոն ղեկավարվող հրթիռներ

4 հատ ՍՈՒ 30+ 4 հատի ձեռքբերման կնքված պայմանագիր

4 հատ հնդկական հրետանային հետախուզության ռադիոլոկացիոն համակարգ

Տոռ համակարգ- 6 միավոր

Ռեփ համակարգ- մի քանի տասնյակ, այդ թվում հայրենական արտադրության

Այսպիսով, վերոնշյալ փաստական տվյալներից ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խախտված ռազմական բալանսի  վերականգնման ուղղությամբ ամենամեծ համարժեք քայլերը ձեռնարկվել են միայն 2018 թվականից։ Այս կարճ ժամանակը, սակայն, բավարար չէր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ նորագույն տեխնիկաներով զինված ադրբեջանական բանակի առաջ կանգներ համարժեք ռազմական հագեցվածություն ունեցող հայկական զինուժ։

  • Կիսվել: