շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Էդվարդ Ասրյանն ու ֆրանսիացի գեներալը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Էդվարդ Ասրյանն ու ֆրանսիացի գեներալը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի «Օրիոն 26» զորավարժության ամփոփիչ փուլի բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին։

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Միջոցառման ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի և Ֆրանսիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ։

  • Կիսվել: