կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։

Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:

Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին: Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելելով քաղաք Երևան Պուշկին 56Ա։ Պաշտպանին կարող եք դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։

  • Կիսվել: