երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ձեր զանգով կարող եք վտանգել զինծառայողների կյանքը. Հովհաննիսյան

Ձեր զանգով կարող եք վտանգել զինծառայողների կյանքը. Հովհաննիսյան

Եթե անգամ ունեք զինծառայողներ, ովքեր երկար ժամանակ չեն զանգել, ապա պետք չէ դեռևս հույսը կորցնել․ հնարավոր է՝ պարզապես զրկված են կապի միջոցներից․․․ Ու նաև հիշեք, որ ձեր զանգով կարող եք վնասել զինծառայողների կյանքը։ Այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է. «Վերջին շրջանում, օրենքի ուժով հավաքում ենք կապի միջոցները:

Երբ ինձ անհատապես զանգում են, ՊՆ են զանգում, որ այս զորամասի երեխաներից 25 օր տեղյակ չենք, չենք խոսել՝ շատերին հորդորում եմ հանգստություն պահպանել: Իհարկե, կան, որ այդ երեխաներից զոհվել են, ուղղակի չենք կարողացել կապ հաստատել կամ հստակություն, ճշտում չի եղել, մարմնի իդենտիֆիկացիա չի եղել՝ դրա համար չենք հայտնել, դժբախտաբար նման դեպքեր կան` շատ չեն, բայց մենք զինծառայողներին արգելել ենք խոսել, որովհետև դա իրենց կյանքը վտանգում է։

Մենք ունենք հստակ փաստեր, որ Ադրբեջանն օգտագործում է զինատեսակներ, որոնք գալիս են կոնկրետ բջջայիններից ստացվող ազդանշանների վրա»:

 

 

 

  • Կիսվել: