երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեռեւս ապրիլի սկզբին ԵՄ դիտորդները եկել են, դիտարկել են այդ հատվածը. ՔՊ-ական պատգամավոր

Դեռեւս ապրիլի սկզբին ԵՄ դիտորդները եկել են, դիտարկել են այդ հատվածը. ՔՊ-ական պատգամավոր

Ես տեղյակ եմ, որ դեռեւս ապրիլի սկզբին ԵՄ դիտորդները եկել են, դիտարկել են այդ հատվածը, բայց այլ արդյունքների մասին, թե ինչ եզրակացություններ են արել կամ ինչ են փաստագրել, ես ոչինչ չեմ կարող ասել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն ասում էին, որ ԵՄ դիտորդները կզսպեն Ադրբեջանին, զսպեցի՞ն, Արմեն Խաչատրյանն ասաց. «Դե չենք կարող ասել՝ ինչից ենք խուսափել: Ի՞նչ իմանաս՝ ինչ կարող է լինել այսօր առավոտյան: Օրինակ, երեկ ես չգիտեի՝ վերջն ինչ է լինելու: Մարտական գործողությունները տեւեցին ընդամենը մի քանի ժամ եւ ավարտվեցին: Հաստատ ԵՄ դիտորդները չեն նպաստում պատերազմական գործողություններին, հաստատ զսպող դեր են ունենում»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

  • Կիսվել: