չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դատարանը 73-հոգանոց վաշտին գրավված տարածք ուղարկելու գործով գաղտնի փաստաթղթեր է ուսումնասիրում․ Հետք

Դատարանը 73-հոգանոց վաշտին գրավված տարածք ուղարկելու գործով գաղտնի փաստաթղթեր է ուսումնասիրում․ Հետք

Մարտունի-3 զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի և ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գործով դատարանն այժմ հետազոտում է ապացույցները։ Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Գոռ Իշխանյանը մեղադրվում է նրանում, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել։ Երկու հրամանատարների գործը միասին քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73-հոգանոց վաշտին, որին 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Վաշտի 73 անդամներն էլ Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել են։

 

Այսօր՝ ապրիլ 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը։

Հանրային մեղադրող Գ. Մղդեսյանը հրապարակեց առարկայի զննում կատարելու վերաբերյալ արձանագրություն, որը կազմվել էր 2021թ. մայիսի 6-ին։

Հանրային մեղադրողը ներկայացրեց կապի օպերատորներից ստացած, գործին վերաբերող հեռախոսազանգերի մասին տեղեկատվություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: