երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում. Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում. Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դա արդյունք է նրա, որ մեր պահեստազորը ոչ միայն մարտունակ վիճակում չենք ունեցել, այլև ընդհանրապես չենք ունեցել։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի, մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։

Դա բերել է նրան, որ եղել են և՛ դասալքություններ, և՛ կորուստներ։ Դասալիքների քանակը՝ 11 հազար է, թե 12 հազար, արձանագրված է քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն։ 44-օրյայի ժամանակ եղել է անտարբերություն բոլոր դրսևորումներով...՛՛:

  • Կիսվել: