կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չի կարելի խաբել դաշնակցին. Սարգսյանը խոսել է տավուշյան մարտերի մասին

Չի կարելի խաբել դաշնակցին. Սարգսյանը խոսել է տավուշյան մարտերի մասին

Մի բան է մարտունակ բանակ, մի բան է տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող բանակ: Մենք հասկանո՞ւմ ենք, թե որն է տարածաշրջանը: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե մեր բանակը տարածաշրջանի որոշիչ ազդեցություն ոնեցող բանակն է:

Սարգսյանն անդրադարձավ նաև Տավուշի մարտերին և ասաց, որ չի թերագնահատում երրորդ բանակային կորպուսի կատարածը, բայց այդ աշխատանքը վերցնել, դարձնել փիառ, փորձել սահմանային միջադեպից կերտել Սարդարապատ...

՛՛Իսկ իրական Սարդարապատի ժամանակ հիմարություն անելու իմաստը ո՞րն էր: Բոլորի համար պարզ էր, որ դա վերջին կետն էր, որից հետո սկսում է հաշվարկը, թե քանի օրից կլինեն ռազմական գործողությունները: Ես անցած տարի օգոստոսին հայտարարեցի, որ պատերազմը շատ մոտ էր: Ինչո՞ւ նման բան արվեց՛՛,-նշեց նա:

Հարցին՝ արդյոք հայկական կո՞ղմը սադրեց պատերազմը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. ՛՛Այստեղ երկու մեծ խնդիր կա: Նախ՝ պետք է խոսել այն մասին, թե ինչու չի կարելի խաբել դաշնակցին: Երբ դու նախաձեռնում ես դիրքային բարելավում, այնուհետև այդ կոնֆլիկտը մի քիչ մեծանում է, հետո սկսում ես գոռալ, որ Ադրբեջանը հարձակվեց, դու պաշտպանվում ես, պետք է հասկանաս, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, արդեն գիտեն, թե ով է հրահրել: Ինչո՞ւ ես խաբում, ո՞ւմ ես փորձում խաբել: Ախր վստահությունն այդպիսի դեպքում հասնում է զրոյի՛՛:

  • Կիսվել: