շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բանակը պատրաստ է այսօր կատարել իր վրա դրված խնդիրները. Տիրան Խաչատրյան

Բանակը պատրաստ է այսօր կատարել իր վրա դրված խնդիրները. Տիրան Խաչատրյան

Առանց զինված ուժերում գրագետ ղեկավարության՝ բարեփոխումների մասին խոսք լինել չի կարող: Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչպե՞ս է այս հարցը դրվել քաղաքական իշխանության կողմից: Մշակվել է ռազմավարություն: Բայց ինչպիսի՞ն այն կարող է լինել առանց այն իրականացնող սուբյեկտների կարծիքը հաշվի առնելու։

Հիմնական պատճառն այն է, որ նրանք, ովքեր դա արել են, մասնագետներ չեն, կամ վերցվել է ինչ-որ մոդել, որը հնարավոր չէ կիրառել մեր երկրում՝ առանց տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնելու։ Ի՞նչ անել: Լոգիստիկական, ֆինանսական, կադրային հարցեր: Պետք է փոխվեր ուսումնական ծրագիրը: Դա չարվեց։

Ուշադրություն չի դարձվում ֆիզիկական անվտանգությանը, իրավական ապահովությանը, սոցիալական ապահովությանը։ Այս ամենը չի աշխատում։ Ուստի արդյունքներ ակնկալել հնարավոր չէ։ Այնտեղ, որտեղ առաջադրանքները կատարվում էին մատների արանքով, մենք խնդիրներ ունեինք։

Պատերազմն ուժային ճանապարհով քաղաքականության շարունակությունն է, ուստի դա որոշվում է քաղաքական ուժի բռնած կուրսով։ Զինված ուժերի դերը պատերազմում չի գերազանցում 12 տոկոսը։ Ուստի սխալ է վերլուծել ԶՈւ-ն՝ առանց կառավարման համակարգը հաշվի առնելու։ Բանակը պատրաստ է այսօր կատարել իր վրա դրված խնդիրները՛՛:

 

  • Կիսվել: