հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները պայմանագրային զինծառայողի  2 տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն հետապնդումից

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն հետապնդումից

ԱԺ իմ քայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և քրեական հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Հայրապետյանի գրառման մեջ ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: