հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բանակի սպառազինության գնման պլանը չի փոխվել, պարզապես լրացուցիչ զինտեխնիկա է ձեռք բերվել․ ՀՀ վարչապետ

Բանակի սպառազինության գնման պլանը չի փոխվել, պարզապես լրացուցիչ զինտեխնիկա է ձեռք բերվել․ ՀՀ վարչապետ

Բանակի սպառազինության գնման պլանը չի փոխվել, պարզապես լրացուցիչ զինտեխնիկա է ձեռք բերվել։ ՀՀ ազգային ժողովի` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ է խոսվում նրա մասին, որ իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և  ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են և այլն։ Ո՛չ, ո՛չ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։

Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը Կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր և այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա կամ Կառավարությունը ֆինանսավորում չի տալիս»,- ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: