երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներն օգտագործվում են․ մեզ համար հստակ է, որ գերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն․ Սարգիս Խանդանյան

Բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներն օգտագործվում են․ մեզ համար հստակ է, որ գերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն․ Սարգիս Խանդանյան

Գիտեք, որ Հայաստանը գերիների հարցը երբեք բանակցությունների  հիմք չի դարձրել  և նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է, որ բոլոր գերիները  և պահվող անձինք պետք է անմիջապես վերադարձվեն  և այս պահանջն Ադրբեջանն արդեն 2 տարուց ավելի է չի կատարում։ Մենք մարդկային կյանքերի վրա չենք բանակցում և մեր պահանջն այն է Ադրբեջանից, որ մեր բոլոր գերիները պետք է  անմիջապես  վերադարձվեն։

ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանից, թե հնարավո՞ր է, որ ՀՀ տարածքում ձերբակալված ադրբեջանի զինածառայողը վերադարձվի Ադրբեջանին կամ փոխանակվի հայ գերիների հետ։

Խանդանյանի խոսքով՝ այս դեպքի շուրջ ՔՊ խմբակցությունում քննարկում չի եղել․ «Պետք է հասկանալ հանգամանքները,թե  այդ մարդիկ ինչ նպատակներով են եկել, մոլորվե՞լ են, թե՞ ավելի վտանգավոր նպատակներով են հայտվել ՀՀ տարածքում, դա կարծում եմ օպերատիվ տեղեկատվություն է, որ հիմա մշակվում»։ 

Խոսելով հայ գերիների վերադարձի շուրջ՝ պատգամավորը ասաց․ « Բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակները օգտագործվում են, մեզ համար հստակ է, որ գերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն և այդ գիտակցումը կա նաև մեր միջազգային գործընկերների մոտ, մենք էլ նրանցից պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացվի նաև այս հարցի հետ կապված»,- նա նկատեց, որ ժամանակի ընթացքում գերիների վերադարձի թեմայի քննարկումներում Ադրբեջանն ավելի դեստրուկտիվ դարձավ․ «Գերիների վերադարձի հետ կապված եղել են պայմանավորվածություններ, որոնք Ադրբեջանը դրժել է և չի կատարել»։

Նշենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: