երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ` ՀՀ ԱԺ պտգամավոր Արմեն Խաչատրյանի և հանձնաժողովի անդամ` ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր:

Այցի ընթացքում հրամանատարության հետ քննարկվել են սպառազինությանը, մարտական պատրաստվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ բազմաթիվ խնդիրներ:

Պատգամավորներն առաջնագծի հենակետերում ծանոթացել են ձմռան նախապատրաստական ամրաշինական աշխատանքներին ու առկա խնդիրներին և մարտական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ քննարկել են դիրքերում անձնակազմի ծառայությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: