ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այսօրվա մեր երիտասարդները շատ խիզախ են. Պարգև Սրբազան

Այսօրվա մեր երիտասարդները շատ խիզախ են. Պարգև Սրբազան

Այսօր ճեպազրույցի ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ասաց, որ Արցախի խնդիրը մարդու իրավունքների խնդիր է, և ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ այդ երկրի քաղաքական էլիտան խախտեց հրադադարը և պատերազմ հրահրեց:  

Պարգև Սրբազանը նշեց. ՛՛Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, բայց նա չի մտածում նաև ադրբեջանցի երիտասարդների մասին, որոնք մահանում են: Պատերազմները ավարտվում են, դրանք հավերժ չեն, խաղաղությունը գալու է, թող շուտ գա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Աստված տա, շուտ որոշում գտնեն և այս հարցը լուծեն: Ե՛վ մեզ, և՛ իրենց խաղաղություն եմ մաղթում՛՛:

Նրա խոսքով՝ քանի որ պատերազմի մեջ ենք, պիտի միակամ լինենք, սատարենք հայոց բանակին, որն այսօր ապահովում է Արցախի անվտանգությունը:

Արքեպիսկոպոսն ասաց. ՛՛Հաղթահարենք փորձությունը և դուրս գանք այս իրավիճակից ավելի իմաստուն: Այս մարտահրավերն էլ կանցնի, ուստի մեր բոլոր եկեղեցիներում ժամերգություններ են կատարվում, աղոթքներ հնչում, խնդրում Աստծուց խաղաղություն՛՛:

Նա նշեց նարև, որ 90-ականների պատերազմի ժամանակ հիացած էի ֆիդայիներով, հետո՝ կազմավորված բանակով: Ապրիլյան պատերազմին ավելի ոգևորվեց 18-20 տարեկան տղաներով, որոնք, ըստ նրա, գերազանցեցին իրենց սերունդը: 

՛՛Այսօրվա մեր երիտասարդները շատ խիզախ են, հպարտ եմ և ուրախ եմ, որ նման երիտասարդ սերունդ ունենք, շնորհակալ եմ իրենց ծնողներին՛՛,-ասաց Պարգև Սրբազանը:

 

  • Կիսվել: