հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այս քանի օրերի ընթացքում մեր տղան անցել է դժոխքի միջով. Հարազատները ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մինչև երեկ անհետ կորած համարվող Սամվել Անթալյանի մասին

Այս քանի օրերի ընթացքում մեր տղան անցել է դժոխքի միջով. Հարազատները ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մինչև երեկ անհետ կորած համարվող Սամվել Անթալյանի մասին

 ՀՀ նկատմամբ իրականացված ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մինչև երեկ անհետ կորած համարվող Սամվել Անթալյանի առողջական վիճակը նորմալ է:

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Աթալյանի հորեղբոր կինը` տիկին Սաթիկը: Նա հայտնեց, որ հարազատներն արդեն տեսակցել են տղային, վերջինիս ձեռքից վիրավորում էր ստացել, ապա վիրահատվել:

«Այսօր, հավանաբար, կտեղափոխեն հոսպիտալ»,- ասաց տիկին Սաթիկը: Միառժամանակ նա հրաժարվեց պատմել այն մասին, թե որտեղ է եղել այսքան ժամանակ տղան և ինչպես է կարողացել դիմակայել ցրտին ու սովին:

«Մեզ ասել, որ որեւէ տեղեկատվություն չտրամադրենք: Միայն կարող եմ ասել, որ այս քանի օրերի ընթացքում անցել է դժոխքի միջով, սթրեսի մեջ է: Այս պահին մեզ համար առաջնայինը մեր տղայի առողջական եւ հոգեբանաան վիճակի կայունացումն է»,- ընդգծեց տիկին Սաթիկը:

Նշենք, որ Սամվել Անթալյանը երկու ամսվա ծառայող է, ծնունդով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից է։ Հարազատները Սամվելից լուր չունեին սեպտեմբերի 15-ից։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող Սամվել Անթալյանը հայտնաբերվել է։

  • Կիսվել: