կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս պահին իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան. Պապիկյան

Այս պահին իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան. Պապիկյան

Այս պահին իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան, ինչպես վերջին մի քանի ամիսներին։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ վերջին մի քանի ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել հարաբերական կայուն, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում:

«2023-ը բարդ տարի էր ԶՈւ-ի համար, բայց նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի էր»,-ասել է նախարարը:

Խոսելով ատեստավորման գործընթացի մասին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն զինվորականները, ովքեր հավուր պատշաճի պատրաստ են ատեստավորման կամ պատրաստվում են, եթե անգամ պատրաստ չեն եղել նախկինում,  նրանք էապես բարձր աշխատավարձ կարող են ստանալ։

«Ատեստավորումը, ի հեճուկս  բոլոր պեսիմիստների, բերել է նրան, որ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան և մրցակցությունը բանակի համար բերում է էական հաջողություններ»,-նշեց նա:

  • Կիսվել: