երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին ֆրակցիայի ներսում խոսակցություն չենք ունեցել այս թեմայի հետ կապված. Խանդանյանը՝ ադրբեջանցի զինծառայողներին մեր գերիներով փոխանակելու մասին

Այս պահին ֆրակցիայի ներսում խոսակցություն չենք ունեցել այս թեմայի հետ կապված. Խանդանյանը՝ ադրբեջանցի զինծառայողներին մեր գերիներով փոխանակելու մասին

Օպերատիվ տեղեկատվություն տիրապետելու խնդիր կա այս հարցի շուրջ կապված, կարծում եմ՝ պետք է իրավասու մարմինները գնահատական տան, սա քաղաքական գնահատականի հարց չէ: Ես չեմ կարող կարծիքի ժանրում խոսք ասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 10-ին ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորների ներխուժման դեպքին՝ ասաց՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Խանդանյանը շեշտեց, որ այն պահին, երբ ամբողջական կլինի տեղեկատվությունը, ՊՆ-ն կամ այլ իրավասու մարմին հանդես կգա հայտարարությամբ:

Լրագրողի այն հարցին, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել այն փաստը, որ ադրբեջանցի մեկ զինծառայողին դեռ չեն հայտնաբերել՝ Խանդանյանն ասաց. «Մեկ հոգու Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր ես չեմ գնահատում, այդտեղ պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և այլն, որոնողական աշխատանքները հնարավոր է ինչ-որ բարդություններ ունեն, դրա համար դեռ այդ մեկին չեն գնել: Այստեղ հավելյալ ուշադրության կարիք կա»:

Իսկ թե հնարավոր է այդ զինծառայողներին հետ վերադարձնելու դիմաց մեր գերիների վերադարձ՝ Խանդանյանը նշեց. «Գերիների հարցը երբեք բանակցությունների հիմք չի դարձել և նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք պետք է անմիջապես վերադարձվեն և այս պահանջն Ադրբեջանն արդեն 2 տարուց ավելի է ինչ չի կատարում: Մենք մարդկային կյանքերի վրա չենք բանակցում և մեր պահանջը հստակ է Ադրբեջանից, որ մեր բոլոր գերիները պետք է անհապաղ վերադարձվեն: Ինչ վերաբերում է այս դեպքին, այս պահին ֆրակցիայի ներսում խոսակցություն չենք ունեցել այս թեմայի հետ կապված: Պետք է նախ հանգամանքները հասկանալ, թե այդ մարդիկ ինչ նպատակներով են եկել, մոլորվել են, թե ավելի վտանգավոր նպատակներով են հայտնվել Հայաստանի տարածքում»:

  • Կիսվել: