ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այո՛, մեր բանակում այսօր խնդիրներ շատ կան, դրանք օր առաջ լուծելու մեջ ես ունեմ իմ դերակատարումը և պատասխանատվությունը.Պապիկյան

Այո՛, մեր բանակում այսօր խնդիրներ շատ կան, դրանք օր առաջ լուծելու մեջ ես ունեմ իմ դերակատարումը և պատասխանատվությունը.Պապիկյան

Ես այդ խնդրի մասին առաջին օրը խոսել եմ Կառավարության նիստում, այս փուլում որևէ բան իրավասու չեմ խոսել, որովհետև այդ դեպքի շուրջ ընթանում է նախաքննություն և իմ ցանկացած խոսք կարող է ինչ-որ որակավորում ստանալ, ես դրան չեմ պատասխանելու:

Lրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհին՝ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Անդրադառնալով պատասխանատվության մասին հարցին՝ նախարարն ասաց. «Ինչ վերաբերում է խնդրին ու պատասխանատվությանը, այո՛, մեր բանակում այսօր խնդիրներ շատ կան և այդ խնդիրները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ, մի մասը ժառանգված են, մի մասը նաև այսօր են շարունակվում: Բնականաբար, դրանց օր առաջ լուծելու մեջ ես ունեմ իմ դերակատարումը և պատասխանատվությունը, բայց թե ովքեր են մեղավոր,դա կորոշի քրեական գործը և դատավարությունը»:

  • Կիսվել: