շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այնպես չէ, որ պայմանագիրը կնքեցինք՝ զենքը վաղը բարձվեց և եկավ հասավ պաշտպանության նախարարություն․ Քոչարյան

Այնպես չէ, որ պայմանագիրը կնքեցինք՝ զենքը վաղը բարձվեց և եկավ հասավ պաշտպանության նախարարություն․ Քոչարյան

Զենքի ձեռքբերումը բարդ մեխանիզմներ է ենթադրում և այնպես չէ, որ պայմանագիրը կնքեցինք և զենքը վաղը բարձվեց և եկավ հասավ պաշտպանության նախարարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով զենքի մատակարարումների հետ կապված խնդիրներին:

«Դրանք բարդ, լոգիստիկ խնդիրներ են: Այսօր անհանգիստ աշխարհ է. մի երկիր թույլ է տալիս որպեսզի զենք հասնի, մեկը՝ թույլ չի տալիս: Դուք չտեսա՞ք 44-օրյա պատերազմի ժամանակ ինչպիսի դժվարություններով մենք համապատասխան սպառազինությունը փորձում էինք հասցնել Հայաստան:

Նույնիսկ մեր հարևան պետությունները մեր օդը փակում էին, բայց հակառակորդը կարողանում էր գտնել իր համար լոգիստիկ ճանապարհներ: Իրենք տիրապետում են այդպիսի խարդախությունների, բայց ինչ արած, դա մեր ճակատագիրն է՝ մենք պետք է մեր անվտանգային խնդիրները կառուցելուց հաշվի առնենք, որ ունենք այդպիսի դժվարություններ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: 

Քոչարյանին խնդրեցին մեկնաբանել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել էր կառավարության հերթական նիստի ժամանակ։ Այսպիսով, ըստ Փաշինյանի, Հայաստանի դաշնակիցները չեն կատարել իրենց պարտավորությունները եւ չեն մատակարարել անհրաժեշտ սպառազինություն, թեեւ մի քանի հարյուր միլիոն դոլարի նախնական պատվեր է արվել։ «Երբ փակագծեր բացելու անհրաժեշտություն լինի, իշխանությունը դա կանի։ Առայժմ նման անհրաժեշտություն չկա»,-շեշտեց պատգամավորը։

  • Կիսվել: