հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արվում է հնարավոր ու անհնարը, որ Ադրբեջանում գերի ընկած սպայի հարցն օր առաջ լուծվի. փոխնախարար

Արվում է հնարավոր ու անհնարը, որ Ադրբեջանում գերի ընկած սպայի հարցն օր առաջ լուծվի. փոխնախարար

Արվում է հնարավոր ու անհնարը, որ Ադրբեջանում գերի ընկած սպայի հարցն օր առաջ լուծվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտխանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` միաժամանակ նշելով, որ այս թեմայի վերաբերյալ հանգամանորեն անդրադարձել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Կարևորը, որ համոզվենք՝ նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում այս փուլում։ Մնացածն ընթացակարգային հարցեր են, որոնք թե մեր, հույս ունենք հակառակորդի պարտավորությունների մասով միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում են»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գորգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։

  • Կիսվել: