կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արթուր Երոյանը ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում կփոխարինի Կամո Քոչունցին

Արթուր Երոյանը ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում կփոխարինի Կամո Քոչունցին

ՀՀ նախագահը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակել Արթուր Երոյանին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»:

 

 

  • Կիսվել: