ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արտակ Դավթյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

Արտակ Դավթյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

«Մարտի 27-ին ԶՈՒ զորավարժարաներից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։

 
 

Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ բարձր պատրաստվածության և հաջողված գործողությունների գրավականը տեսական ու գործնական պարապմունքների շարունակական անցկացումն է։

Վարժանքներին ներգրավված էին հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր, նորագույն սարքավորումներով և միջոցներով համալրված միավորներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 
 

 

 
 

 
 

 

 

 

  • Կիսվել: