Արտակ Դավթյանն այցելել է 3-րդ զորամիավորում
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր՝ մարտի 4-ին, աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Զորամիավորման հրամանատարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին, ստորաբաժանումների ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ: