երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Ավթանդիլյանն ազատվել է պաշտոնից

Արմեն Ավթանդիլյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Արմեն Ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

 

  • Կիսվել: