երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Արդյո՞ք կապիտուլացված երկրի զինված ուժերը կռվում է, իհարկե՝ ոչ․ Քոչարյան

Արդյո՞ք կապիտուլացված երկրի զինված ուժերը կռվում է, իհարկե՝ ոչ․ Քոչարյան

Մեր երկրի սահմանները պաշտպանում է Հայաստանի զինված ուժերը և երեկ էլ, երբ լարվածության օջախ կար դիրքերում՝ էլի պաշտպանության մեր գերատեսչական մարմինն էր պաշտպանում մեր սահմանները: 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին: 

«Չնայած, տարբեր քաղաքական գործիչներ հնչեցնում էին, որ կապիտուլյացիա է: Արդյո՞ք կապիտուլացված երկրի զինված ուժերը կռվում է, իհարկե՝ ոչ: Եթե մենք կռվում ենք, նշանակում է մենք չենք համակերպվել մեր պարտության հետ: Եվ լիահույս ենք, որ մենք անհրաժեշտության դեպքում մեր բոլոր կարիքները պետք է դնենք այնպես, որպեսզի կարողանանք դիմակայել այն մեծ ներուժին, որն Ադրբեջանը կարողանում է իրացնել մեր սահմաններին»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս հավելեց նաև, որ ՀԱՊԿ-ը այնպիսին է, ինչպիսին որ կա:

  • Կիսվել: