կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արդյո՞ք Դավիթ Տոնոյանը նախօրոք տեղյակ է եղել 2020 թվականի սեպտեմբերին սկսվող մարտական գործողությունների մասին

Արդյո՞ք Դավիթ Տոնոյանը նախօրոք տեղյակ է եղել 2020 թվականի սեպտեմբերին սկսվող մարտական գործողությունների մասին

Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել։ Այս մասին 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնայանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ եղել է 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ։

«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման իմ փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստանում էինք պարբերաբար»,- հայտարարեց Տոնոյանն՝ ընդգծելով, որ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց իրավիճակը ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել։

Ի դեպ, Տոնյանն ընդդիմության ներկայացուցիչներին կոչ արեց մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։

Նշենք, որ դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ օգոստոսի 1-2-ին, առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը գտնվել կալանավայրից դուրս։

Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:

  • Կիսվել: