հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անկախ ամեն ինչից՝ բեկում լինելու է. Վիլեն Գաբրիելյան

Անկախ ամեն ինչից՝ բեկում լինելու է. Վիլեն Գաբրիելյան

Մի հատ էս ֆեյսբուքյան գժանոցը թարգեք, էս ինչ ա՞ ստեղ կատարվում, մի պահ կտրվեք կողքից նայեք ինչ է կատարվում, սա ահավոր երևույթ է, այ սա է իրական կատաստրոֆա, այլ ոչ թե Շուշին տալ կամ չտալը, և այս ասածս նաև պաշտոնյաններին է վերաբերվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊԿ անդամ, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:

՛՛Որովհետև հիմա ես հստակ չգիտեմ լիակատար ում վերահսկողության տակ է Շուշին, բայց եթե ասենք մերը չի էլ, հետո ի՞նչ, հետո ի՞նչ, որ մերը չի, հետո ի՞նչ, ի՞նչ եք առաջարկում էս խայտառակ երևույթով, որը հիմա այս տիրույթում տեղի է ունենում, և որը իրականում այստեղ տիրել է գրեթե 50 օր շարունակ՝ լավ լուրից տալի սպանում ենք, վատ լուրից ցայտնոտ եք անում չեմադաննիյ նաստրայենիյով: Հանգստացեք, հանգիստ: Անգամ, եթե Շուշին էլ մեր վերահսկողության տակ չէ, դա չի նշանակում, որ թշնամին կանգնելու է՞ կամ պատերազմը ավարտվելու է՞:

Եվ այո, այդ մի բանը ճիշտ է ասված, ինչքան վախտ է ասում եմ, անկախ ամենինչից պետք է գոտեպնդվել, միայն ամուր թիկունքով է լինում պինդ ճակատ: Եվ այո, անկախ ամենինչից բեկում լինելու է՜:

Մեռանք ասելով, տրամադրությունների տատանումը ազդում է բոլորի վրա, անգամ, եթե մահապատժի պես լուր եք լսում, մեկ է՝ եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, սթա՜փ, զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով, միասնական՛՛,-հավելել է նա: 

  • Կիսվել: