երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները պատասխան են պահանջում ՊՆ-ից․  (Ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողները պատասխան են պահանջում ՊՆ-ից․ (Ուղիղ)

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ:

Նրանցից ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն 13 օր ոչ լուր չունի իր երեխայի մասին:

Զինծառայողի հոր խոսքով, վերջին անգամ որդու հետ կապ ունեցել են սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան:

Հարցին, թե որոնք են իրնելու իրենց հետագա քայլերը, զինծռայողի հայրը պատասխանեց. «Հիմա չեմ ասի, տա Աստված ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ես սպասում եմ ՊՆ-ից, որ գերիներին կամ դիերը այդ ձորակից հանեն: Ես նայել եմ բոլոր նկարները, իմ երեխայի ճակատագիրն անհայտ է այս պահին: Ես չգիտեմ՝ ինքը գերեվարված է, զոհված է, թե կորած»:

  • Կիսվել: