Անցկացվել է զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք
Երրորդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման, տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր, առաջադրվել նոր խնդիրներ: