Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես
N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 20-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցների առկայությունը: