կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչներն այցելեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչներն այցելեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Հոսպիտալում նրանց ընդունեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը:

Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին։

Այցի ընթացքում  ամփոփվեցին ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները,  ընդգծվեցին գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։

Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների համար ելույթ ունեցավ ԱՄՆ ազգային գվարդիայի նվագախումբը։

  • Կիսվել: