ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հյուրերին ներկայացվել են մանրամասներ կենտրոնի պատմության, գործունեության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին և ուսումնանյութական բազային։

 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: