հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի մասին

Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։

«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով`ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– ասաց նա` հավելելով, որ դա ըստ ԱԻՆ–ի` 99–տոկոսանոց փաստ է։

  • Կիսվել: