ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից երեկ վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է

Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից երեկ վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է

Երեկ վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշենք, որ ՊՆ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Ա. Զ.-ն:

ՊՆ մամուլի խոսնակն ասաց, որ զինծառայողը հոսպիտալում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

  • Կիսվել: