երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից բավականին մեծ են․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից բավականին մեծ են․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Այս մասին այսօր հրավիրվա ասուլիսին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ։

Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից:

Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է»։

  • Կիսվել: