շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները հավելյալ գումարներ կստանան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները հավելյալ գումարներ կստանան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները լրացուցիչ գումարներ կստանան։ Այս մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նիստում։
2022 թ. նոյեմբերին ընդունված նախկին որոշմամբ՝ սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի ընթացքում վիրավորում կամ հոգեկան վնասվածք ստացած զինծառայողները ստացել են 500 հազար դրամի միանվագ օգնություն։
 
Այսօրվա որոշումը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր սեպտեմբերի 13-14-ից հետո են վնասվածքներ ստացել հակառակորդի ագրեսիայից։
Բացի այդ, վիրավորման արդյունքում հաշմանդամություն ունեցող զինծառայողները կանոնավոր վճարումներ են ստանում նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամից՝ կախված հաշմանդամության խմբից և կոչումից։

  • Կիսվել: