չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանը Ապարանից էր

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանը Ապարանից էր

Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Էդվարդ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից էր։

19–ամյա Էդվարդը բանակ էր զորակոչվել մեկ տարի երկու ամիս առաջ։

Էդվարդը ծառայում էր Վայքում, իսկ  ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 13–ին սկսած հարձակումից հետո, տեղափոխվել էր Ջերմուկ եւ մասնակցել ռազմական գործողություններին։

Էդվարդն ընտանիքի կրտսեր որդին էր, իրենից մեծ մեկ եղբայր ունի։

  • Կիսվել: