հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԱԾ-ի հայտարարությունը ամբողջական իրականությունը չի արտահայտում Տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն մանիպուլատիվ է․ պատգամավոր

ԱԱԾ-ի հայտարարությունը ամբողջական իրականությունը չի արտահայտում Տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն մանիպուլատիվ է․ պատգամավոր

Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ով խմբակցության այլ անդամների հետ այցելել է Տեղ գյուղ:

«Տեղ համայնքը անցնելուց հետո դեպի Բերձոր ճանապարհը փակ է ոստիկանների կողմից, հրաման կա որևէ մեկին չթողնել անցնել։ Նույնիսկ Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։

ԱԱԾ երեկվա հայտարարությունը ամբողջությամբ չի արտահայտում, ավելի շուտ մանիպուլացնում է իրավիճակը։ ԱԱԾ հաղորդագրությունը կես ճշմարտությունն է ներկայացնում։ Որոշակի կառույցների անգործության, չծրագրված աշխատանքի հետևանքով թշնամին հանգիստ առաջխաղացում է ունեցել»,-ասել է Մանուկյանը։

 

  • Կիսվել: