երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների եռօրյա հավաքներ։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը ներկայացրել է մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

 

  • Կիսվել: