հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
44 պատանիներ ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում հանգչող հերոսների շիրիմներին

44 պատանիներ ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում հանգչող հերոսների շիրիմներին

«Զինվոր» կրթամարզական ՀԿ-ն ստեղծել է ռազմահայրենասիրական խմբակներ, որտեղ կարող են ըդգրկվել 15-18 տարեկան պատանիները: Խմբակներում իրականացվող անվճար կրթական ծրագրի նպատակը ֆիզիկապես կոփված, բազմակողմանի զարգացած, հայրենիքը պաշտպանելու ունակ, ռազմահայրենասիրական ոգի ունեցող, ազգային արժեքներով ու գաղափարախոսությամբ դաստիարակված պատանիներ մեծացնելն է:

Ծրագրի շահառու պատանիները հնարավորություն ունեն մասնակցելու կրակային ու ձեռնամարտի դասընթացների, զորավարժությունների, մրցույթների,տարբեր քննարկումների, արշավների, սովորել ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Կապանում, Երևանում և Արմավիրում արդեն գործում է 6 խմբակ, որտեղ պարապմունքներ են անցկացնում 120 պատանիներ։

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ «Զինվոր» կրթամարզական ՀԿ միջոցառումներ է նախատեսել: ՀԿ-ի և Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի համագործակցությամբ 44 պատանիներ կայցելեն Եռաբլուր, քայլերթով ծաղիկներ կխոնարհեն հերոսների շիրիմներին:

Ապա կշաժվեն Վաղարշապատ՝ մասնակցելու Մշակույթի պալատում կազմակերպվելիք միջացառմանը: Պատանիները ռազմական գիտելիքները կցուցադրեն զորավարժություններում:

  • Կիսվել: