երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
44-օրյա պատերազմում զոհվել է ոստիկանության 71 ծառայող

44-օրյա պատերազմում զոհվել է ոստիկանության 71 ծառայող

44-օրյա պատերազմում զոհվել է ոստիկանության 71 ծառայող, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Ծառայողնեը եղել են և՛ ներքին զորքերից, և՛ ոստիկանության 3 մարզային կառույցներից՝ Տավուշից, Լոռիից ու Շիրակից:

Ղազարյանը վստահեցրեց, որ զոհված ոստիկանների ընտանիքները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: «Չկա մի ծնող, մի ընտանիք, որ այսօր մեր ուշադրության կենտրոնում չլինի», - նշեց նա:

Նախարարն ասաց, թե զոհվել են այն ծառայողները, որոնց հետ ինքը երկար տարիներ ծառայել է:

  • Կիսվել: