երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
44-օրյա պատերազմի ընթացքում հրաման չեմ տվել դադարեցնել զորահավաքը, բացարձակապես չկա նման բան․ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մովսես Հակոբյանին

44-օրյա պատերազմի ընթացքում հրաման չեմ տվել դադարեցնել զորահավաքը, բացարձակապես չկա նման բան․ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մովսես Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքը 44-օրյա պատերազմի ընթացքում հրաման չի տվել դադարեցնել զորահավաքը։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հարցին, թե ինչո՞ւ է պատերազմի ընթացքում դադարեցվել կանոնավոր զորահավաքը։

«Ես գիտեմ ում կողմից է այդ տեղեկատվությունը հրապարակման դրվել` Մովսես Հոկոբյանի կողմից։ Ասվել է, թե ես իբր հրաման եմ տվել զորահավաքը դադարեցնել։ Չկա նման բան, բացարձակապես չկա նման բան»,-հայտարարեց նա։

Այդ օրերին նա պարզել է, որ բանակից նոր զորացրվածները երկու տարի ենթակա չեն զորակոչի, ինչը նա համարում է անտրամաբանական, քանի որ, ըստ վարչապետի, բանակից նոր զորացրվածները պետք է մոբռեսուրսի ամենամարտունակ հատվածը լինեն։

  • Կիսվել: