երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

Ապրիլի 1-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են հրաձգային վարժաձևերին, հրահանգավորվել կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Կրակային փուլում անձնակազմը, խոցելով կրակադաշտի թիրախները, հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները։

  • Կիսվել: