հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2008-2018-ին Հայաստանը գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք. սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ «բանակ պահելու» մասին. Վահագն Ալեքսանյան

2008-2018-ին Հայաստանը գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք. սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ «բանակ պահելու» մասին. Վահագն Ալեքսանյան

Երեկ քննիչ հանձնաժողովում վարչապետը հնչեցրեց նաև Հայաստանի ԶՈՒ-ի համար զենքերի գնման մասին աղետալի վիճակագրությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի Ֆեյսբուքի էջում:

«2008-2018 (մայիս) ընթացքում Հայաստանը գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք։ Ընդամենը 354 միլիարդ դրամի։ Մեկ միլիարդ դոլարից էլ քիչ։ 10 տարում։

2018 (մայիս)- 2020 Հայաստանը 608 միլիարդ դրամի զենք է գնել։ Մոտ երկու անգամ ավելի, քան նախորդած տասը տարիներին։
 
Բայց սա միայն ներքաղաքական կոնտեքստում համեմատելու մասին չէ։
 
Նույն այդ 2008-2018 տարիներին Ադրբեջանը միայն Ռուսաստանից, ըստ տարբեր աղբյուրների՝ գնել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք։ Էլ չեմ խոսում Իսրայելից, Բելառուսից, Չեխիայից զենքի գնումների մասին, որոնց հանրագումարային արժեքը ևս միլիարդավոր դոլարներ կկազմի»,- նշված է գրառման մեջ։
 
Վերջին երկու տարում միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում դատարան հասած գործերի ընդհանուր հայցագրի չափը 150 միլիարդ է։
 
Ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ «բանակ պահելու» մասին»։

  • Կիսվել: