կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
11 անհայտ կորած անձանց ընտանիքներին նոյեմբեր-դեկտեմբերին եւս կտրամադրվի 300-հազարական դրամ աջակցություն

11 անհայտ կորած անձանց ընտանիքներին նոյեմբեր-դեկտեմբերին եւս կտրամադրվի 300-հազարական դրամ աջակցություն

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի նաեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նման որոշում կառավարությունը կայացրեց իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում:

Խոսքը 300 հազարական դրամների մասին է:

Նախագծով առաջարկվում է այդ նպատակով հատկացնել 6.6 մլն դրամ: Որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին:

  • Կիսվել: