շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտեր

Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտեր

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով:

Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում.

  • լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն,
  • կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն:

Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թ. ապրիլի 18-ի N 57-Լ հրամանով հաստատված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի:

Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի կինոյի հիմնադրամի www.cfarmenia.am կայքի մրցույթներ բաժնում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց հայտ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ընդունումն իրականացվելու է 2025 թվականի մայիսի 25-ից հունիսի 3-ը ներառյալ:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-52-20-32 հեռախոսահամարով (Անահիտ Թադևոսյան):

  • Կիսվել: