երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Վերսալի մատուռում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ

Վերսալի մատուռում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Վերսալ պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Վերսալի պալատի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ համերգի ժամանակ կհնչի «հայ ժողովրդի ձայնն ու բազմադարյա պատմությունն արտահայտող» երաժշտությունը:

Հայտնի է, որ պալատական մատուռում ելույթով հանդես կգան դասական երաժշտության կատարողներ՝ սոպրանո Մելոդի Լուլեջյանը, Շուշան Սիրանոսյանը (ջութակ), Աստղիկ Սիրանոսյան (թավջութակ), Վարդան Մամիկոնյան (դաշնամուր): Կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:

 

 

  • Կիսվել: