շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վերին Արտաշատի մշակույթի տանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային  համերգ է անցկացրել․ Անդրեասյանը լուսանկարներ է հրապարակել

Վերին Արտաշատի մշակույթի տանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային համերգ է անցկացրել․ Անդրեասյանը լուսանկարներ է հրապարակել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել Վերին Արտաշատի մշակույթի տնից։

Լուսանկարին կից՝ նա գրել է․ «Վերին Արտաշատի մշակույթի տունն է, մեկն այն վայրերից, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կառավարության աջակցությամբ իր հարյուրամյակի շրջանակներում մարզային հերթական համերգն անցկացրեց։ Սա նաև մեր մարզային հրաշալի բեմերը նորովի բացահայտելու միջոց է։ Ի դեպ, մշակույթի տունը կառուցվել է Գևորգ Թամանյանի՝ Ալեքսանդր Թամանյանի որդու նախագծով»:

  • Կիսվել: