Վաշինգտոնյան բանակցություններից առաջ առիթից օգտվելու կոչ Իսրայելին և Լիբանանին՝ 17 երկրների ԱԳ նախարարներից
17 երկրների արտաքին գործերի նախարարներ Իսրայելին և Լիբանանին կոչ են արել ՛՛օգտվել առիթից Վաշինգտոնում նախատեսված բանակցություններից առաջ՛՛, տեղեկացնում է AFP-ն:
Լրատվական գործակալությունը, հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի այսօրվա համատեղ հայտարարությանը, նշել է, որ նախարարները հայտնել են, թե ՛՛ուղիղ բանակցությունները կարող են հիմք դառնալ Լիբանանի և Իսրայելի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի համար երկարատև անվտանգության համար՛՛։
Նշվում է նաև, որ այս հայտարարությունը հնչում է Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո հրադադարի ռեժիմ ապահովելու՝ Վաշինգտոնի վերսկսած դիվանագիտական ջանքերի պայմաններում։


